jazz in Gyumri առաջին համերգ

Գյումրին ջազ է լսում 🙂

“Ջազը Գյումրիում” նախագծի առաջին համերգն այլեւս իրականություն է. նոյեմբերի 1-ին Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնում համատեղ ելույթով հանդես են եկել անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանը եւ Նյու Յորքից ժամանած ջազ-կատարողներ Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), Արի Ռոլանդը (կոնտրաբաս) եւ Քեյթ Բալան ( հարվածային գործիքներ):

Ջազմեն Վահագն Հայրապետյանը

Համերգից առաջ ջազմեն հյուրերը հանդիպել են Գյումրիի ուսանողների հետ` վարպետության դասի շրջանակում երիտասարդների համար բացահայտելով կատարողական այս արվեստի գաղտնիքները:

Զեյդ Նեսերը

“Ջազը Գյումրիում” նախագծի կազմակերպիչ Մկրտիչ Մանուկյանի խոսքերով, իրենց համեստ սպասելիքները ավելի քան արդարացել են. համերգի օրն արդեն բոլոր տոմսերը վաճառված են եղել, ինչը խոսում է այն մասին, որ Գյումրիում կա այն ունկընդիրը, որն ունի այս երաժշտության կարիքը:

Արի Ռոլանդը

“Սա կարելի է համարել նախագծի հաջողված ու նաեւ սպասելիքներով լի մեկնարկ: Համերգի ժամանակ հնչեցին ինչպես համաշխարհային դասական ջազի, այնպես էլ հայկական ազգային երաժշտույթան մոտիվներով ջազ-կատարումներ, ինչը հանդիսատեսի մոտ առաջացրեց բուռն արձագանք ու ծափահարություններ”,-ասել է Մկրտիչ Մանուկյանը:

Քեյթ Բալան

Նախագծի կազմակերպիչները նշել են, որ սա միայն սկիզբն է Գյումրիում կազմակերպվելիք ամենամսյա ջազ համերգների, որոնց հրավիրված կլինեն ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ջազի ակնառու կատարողներ: 

Տեքստը` Լիլիթ Մակարյանի
Լուսանկարները` Գուրգեն Գինոսյանի

 

Գյումրին ջազ է լսում  bravo.am

Оставить комментарий